ԲՈՐՍԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ

  Ոսկի (999) 45121.85 դրամ, Ոսկի (585) 26422.70 դրամ, Սև մետաղ  55000 դրամ, Պղինձ  3500000 դրամ, Ալյումին  400000 դրամ 

  

Նորություններ

Ծանուցում

13.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան, գյուղ Դալարիկ, Ս․ Օրջոնիկիձեի փողոց, 9 հասցեում գտնվող 275,82 ք․մ․ բնակելի տուն, 58,2 ք․մ․ անասնաշենք, 29,1 ք․մ․ թոնրատուն, 10,1 ք․մ․ պահեստ, 2,9 ք․մ․ կաթսայատուն և 0,12 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, Գ․ Դալիբալթայան փողոց, 2-դ նրբանցք, 2/2 հասցեում գտնվող 447,8 ք․մ․ բնակելի տուն, 2,8 ք․մ․ /6,2 խ․մ․, 14,1 գծամետր/ պարիսպ և 0,02541 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 110000000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 30.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին․․․

Ծանուցում

12.11.2026

   «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ պատվիրատու) սեփականության իրավունքով պատկանող ներքոնշյալ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքի բաց աճուրդ «դասական» եղանակով․
- ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, 46/1 հասցեում գտնվող 317,3 ք․մ․ մակերեսով շինություն: Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը` 640000 ՀՀ դրամ:
Վարձակալության պայմանագրի ժամկետը՝ առնվազն 365 օր:
Պայմանագիրը կնքվելու է աճուրդի արձանագրությունը կնքելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում կամ պատվիրատուի հետ փոխհամաձայնեցված ժամկետում:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31 հասցեում 30.11.2026թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ. ներառյալ: Լոտի աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է 32000 ՀՀ դրամ, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում  կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական...

Հայտարարություն

11.11.2026

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված թվով 152 անվանում գույքի, այդ թվում՝ հաստատուն հոսանքի վահանակների,  մազութի տաքացուցիչների, օդափոխիչների, ուժային մալուխների, էլեկտրական մարտկոցների, յուղային անջատիչների, պարպիչների, կապի կոնդենսատորների, համակարգիչների, տպիչների, մոնիտորների, եռաֆազ էլեկտրական հաշվիչների և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով ։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան ։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: