«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ» հիմնադրվել է 2007 թվականի մարտի 13-ին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեսքով (մինչև 16․03․2023թ․ «Ակսոն» ապրանքահումքային բորսա» ՍՊԸ): Բորսայի հիմնադիրներ` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձինք, իրենց մասնակցությամբ բորսայի ստեղծման նպատակը դիտարկել են հայաստանյան ապրանքային շուկայի կանոնակարգման և զարգացման տեսանկյունից:
Ի շնորհիվ իր գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի և բազմաթիվ գործընկերների վստահությանը, բորսան շարունակում է համագործակցել մի շարք պետական գերատեսչությունների, բազմաթիվ խոշոր և միջին ձեռնարկությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական այլ անձանց հետ, մատուցելով բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ:
Բորսայի գործունեության պատշաճ մակարդակն ապահովվում են համապատասխան որակավորում ստացած աշխատակիցները, պայմանագրային հիմունքներով բորսայի հետ համագործակցող տարբեր ոլորտների մասնագետները և փորձագետները:
Կիրառելով բորսային վաճառքների և մատուցվող ծառայությունների նոր գործիքներ ու ընդգրկելով նոր ոլորտներ, բորսան ավելացնում է գործարքների քանակը և դրանց ծավալները, շարունակելով զբաղեցնել ՀՀ տնտեսական դաշտում իր ուրույն տեղը:
Բորսան մատուցում է բարձրակարգ ծառայություններ, որոնք անմիջապես առնչվում են իր բուն գործունեության հետ և ապահովում դրա պատշաճ մակարդակը, ինչպես նաև ծառայություններ, որոնք կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում:
Տրամադրվում է խորհրդատվություն, այդ թվում` իրավական, ֆինանսավարկային և տնտեսական այլ ոլորտներում:
Բորսայի կողմից իրականացվում է ցանկացած գույքի գնանշում` որոշակի ժամանակաշրջանում ձևավորված կամ գործող կողմնորոշիչ արժեքների տրամադրմամբ, ինչպես նաև գույքային իրավունքի, ռիսկերի, բաժնետոմսերի, անշարժ ու շարժական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների գնահատում` սեղմ ժամկետներում:
Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բազմանուն գույքերի աճուրդային վաճառք` «դասական» և «հոլանդական» եղանակներով, ապահովելով ճկուն գնային քաղաքականություն` պահանջարկի ու առաջարկի համադրման ուղղությամբ:
Բորսան իրականացնում է նաև մրցույթներ, լավագույն առաջարկներն ընտրելու նպատակով: Այս գործընթացի հրապարակայնությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում է մրցութային հանձնաժողովը, որը կազմված է բորսայի արհեստավարժ աշխատակիցներից, լրակազմվում է պատվիրատուի ներկայացուցչով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հրավիրյալ մասնագետներով:
Օտարման կազմակերպման ընթացքում բորսան իր հաշվին իրականացնում է լայնածավալ գովազդային միջոցառումներ մամուլով, հեռուստատեսությամբ, համացանցով, նաև իր պաշտոնական կայքում ու բորսային լոտացուցակներում համապատասխան տեղեկատվության տեղադրմամբ, ապահովելով վաճառողների և գնորդների առավել լայն շրջանակների մասնակցությունը բորսային առևտրին:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ» վստահեցնում է, որ իր կողմից կիրառվող գործիքների և աշխատակազմի մասնագիտական ունակությունների շնորհիվ, կարող է նպաստել բորսայի գործընկերների և պատվիրատուների մոտ առկա պահանջների բավարարմանը` ծառայությունների ամբողջական փաթեթի մատուցմամբ կամ առանձին գործառույթների իրականացմամբ: