ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Բորսան ներկայացնում է իր երկարատև ու վստահելի գործընկերներին, հայտնելով պատրաստակամություն համագործակցել նաև այլ ընկերությունների հետ:

Նորություններ

Ծանուցման փոփոխություն

14.05.2026

  ​Ի փոփոխություն «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ի կողմից  «Կապան Թրեյդ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Սյունիք,  ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի և մարզ Սյունիք, ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտներ որպես առանձնացված երեք գույքի Մ/26-ԿԹ-01 գնման մրցույթի   25.03.2026թ., 27.03.2026թ. և 11.05.2026թ. իրականացված հրապարակային ծանուցումների․
  Մրցույթի առաջին փուլը 20.05.2026թ.-ին, ժ.13:00-ին, ք. Երևան, Վ.Սարգսյան փողոց 2, «Կամար» բիզնես կենտրոն, 9 հարկ  հասցեում, հաջորդ փուլը 27.05.2026թ.-ին, նույն վայրում, նույն ժամին:
  Մրցույթի հայտերի ընդունման օրերը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-ից մինչև 16.00-ն՝  ք. Երևան, Սայաթ-Նովա 40 շենք, 82/31 հասցեում՝ մինչև մրցույթի փուլերի օրերի  ժամը 12:00-ն, իսկ փուլերի օրերին ներկայացվող հայտերի ընդունումը 11.00-ից մինչև 12.00-ն՝ ք. Երևան, Վ.Սարգսյան փողոց 2, «Կամար» բիզնես կենտրոն, 9 հարկ  հասցեում:

Հայտարարություն

13.05.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մայիսի 29-ին՝   ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
-  ԳԱԶ-66, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 1695750 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ-431410, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 1403350 ՀՀ դրամ:
- ՏՍՎ-6 (ԶԻԼ-130-76), թող. տարեթիվը՝ 1978թ., լոտի մեկնարկային գինը՝ 2985200 ՀՀ դրամ:
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն

13.05.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված, նախկինում շահագործված թվով 55 անվանում գույքի, այդ թվում՝ ՌՎՕ-10 պարպիչների, կառավարման, ղեկավարման, բաշխիչ և այլ վահանակների, կապի կոնդեսատորների, օդորակիչների, հողանցիչների, տարբեր մետաղների ջարդոնի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։  
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: