Ծանուցում 02.08.2024

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 19․08․2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան հասցեում գտնվող 10 հա հողամաս,
- Լոտի մեկնարկային գինը` 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:
 
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով  ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

Հայտարարություն 25.06.2026

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 25․06.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 25.06.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 25․06.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 24.06.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 24․06.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 24.06.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 24.06.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով:

Հայտարարություն 24.06.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  29.06.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 17 հատ KAMAZ 6520 մակնիշի տրանսպորտային միջոցի և 17 հատ SZAP 83053 կցորդի (որպես մեկ միասնական համալիր)  աճուրդային վաճառքը՝  85 701 339 ՀՀ դրամ մեկնարկային գնով։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 24.06.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 25․06.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

Հայտարարություն 24.06.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝ https://auctiononline.am, 29.06.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 106,35 կգ գունավոր և 59203,76 կգ սև մետաղների (որպես մեկ միասնական համալիր) աճուրդային վաճառքը։ Մեկնարկային գինը՝  3 123 019 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների և ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 23.06.2026

  ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի հուլիսի 9-ին՝   ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ մեծամասամբ ֆիզիկապես և բարոյապես մաշված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը․
- Տրանսֆորմատոր գծային կարգավորման ԼՏՄՆ-16000/6 - 2 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 22 024 800 ՀՀ դրամ։
- Տրանսֆորմատոր ՏՍԶՈՒ 1000/10 - 3 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 4 427 247 ՀՀ դրամ։
- Լարման տրանսֆորմատոր 6/10կՎ - 12 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 180 173 ՀՀ դրամ։
- Լարման տրանսֆորմատոր ՆՕՄ - 2 հատ, վաճառքը՝ համալիր: Մեկնարկային գինը՝ 83 180 ՀՀ դրամ։
- ՏՄ-400/10/0,4 եռաֆազ երկփաթույթ ուժային տրանսֆորմատոր – 2 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 887 080 ՀՀ դրամ։
- Լարման տրանսֆորմատոր ՆՕՄ 10: Միավորի մեկնարկային գինը՝ 300 960 ՀՀ դրամ։
- Հոսանքի տրանսֆորմատոր ՏՈՊ214150: Միավորի մեկնարկային գինը՝ 165 000 ՀՀ դրամ։
- Կապի կոնդենսատոր լարման տրանսֆորմատոր - 2 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 783 937 ՀՀ դրամ։
- Տրանսֆորմատոր ՏՍՄԱ-320/6: Միավորի մեկնարկային գինը՝ 339 138 ՀՀ դրամ։
- Հոսանքի տրանսֆորմատոր ՏՊԼ-10 3000/5 –  6 հատ, վաճառքը՝ համալիր: Մեկնարկային գինը՝ 61 998 ՀՀ դրամ։
- Հոսանքի տրանսֆորմատոր ՏՊՇԼ-10/3000/5 - 12 հատ, վաճառքը՝ համալիր: Մեկնարկային գինը՝ 121 800 ՀՀ դրամ։
- Լարման տրանսֆորմատոր 6/10կՎ - 39 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 180 173 ՀՀ դրամ։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
 Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 22.06.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 25.06.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ -ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
- MAN LE 18.220, թող. տարեթիվը՝ 2006թ., վազքը՝ 569620։ Լոտի մեկնարկային գինը՝ 5200000 ՀՀ դրամ:
- MAN TGL 10.180, թող. տարեթիվը՝ 2006թ., վազքը՝ 278100։ Լոտի մեկնարկային գինը՝ 5900000 ՀՀ դրամ:
- MAN TGL 10.180, թող. տարեթիվը՝ 2006թ., վազքը՝ 371358։ Լոտի մեկնարկային գինը՝ 5700000 ՀՀ դրամ:
  Լոտերի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 22.06.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 23․06.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: