Ծանուցման փոփոխություն 10.12.2024

Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 20.07.2021թ. թիվ 127 (2390) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ) սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 128 հասցեում գտնվող 792.1 ք.մ. բնակելի տան, 8.6 ք.մ. պահեստի, 45.5 ք.մ. լողավազանի, 24.5 ք.մ. առանձնասենյակի, 68.6 ք.մ. ծածկի, 73.7 ք.մ. ծածկի և 0.0955 հա հողամասի աճուրդի փուլերը շարունակվելու են 16.12.2024թ.-ին, ժ․ 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.:
 «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Հայտարարություն 30.10.2026

 ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 30․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Ծանուցում 30.10.2026

  Աճուրդի առաջին փուլը կայանալու է 16․11․2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝  աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից։ Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ`ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, 16/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի, 3Ե մասնաշենքի 111,74 ք․մ․ մակերեսով թիվ 66 բնակարան,
- Լոտի մեկնարկային գինը` 60000000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
- Լոտը գրավադրված է: Գրավի առարկա է հանդիսանում կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը։
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:
  Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով  ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

Հայտարարություն 29.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 5000 ՀՀ դրամ։
Լոտ 2. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 8385 ՀՀ դրամ։
Լոտ 3. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» Ե/Կ, ք. Երևան, Եղվարդի խճուղի 22/3): Լոտի մեկնարկային գինը՝ 1950 ՀՀ դրամ։
  Վաճառվող լոտերին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 28.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 29․10.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 28.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 29․10.2026թ.-ին, ժամը 12:00-ին իրականացվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 28.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 29.10.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է  «Հայինկասացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը. 
- PATON-9002 ռադիոկապի սարք, հաճախականությունը՝ 27.200ՄՀց, լարումը՝ 12Վ - 14 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 3 500 ՀՀ դրամ,
- Հայելի 1.5*2.5 - 3 հատ: Միավորի մեկնարկային գինը՝ 10 000 ՀՀ դրամ:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցում 28.10.2026

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Նոր Նորք, Մ․ Գալշոյան փողոց, 32 շենք, 15 հասցեում գտնվող 61,16 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 34350000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, գյուղ Գառնի, Գեղարդի խճուղի, 14/1 հասցեում գտնվող 78,7 ք․մ․ օժանդակ շինություն, 2,4 ք․մ․ /5,64 խ․մ․/ պարիսպ, 0,45 ք․մ․ /0,45 խ․մ․/ պարիսպ և 0,01735 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 26400000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Տաշիր, քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, 10 շենք, 31 հասցեում գտնվող 88,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 17000000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ա․ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 4 շենք, 34 հասցեում գտնվող 84,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 25700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, 25 շենք, 31 հասցեում գտնվող 48,01 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 32700000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Ծ․ Իսակովի փողոց, 74ա շենք, 24 հասցեում գտնվող 61,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 19300000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Ա․ Իսահակյան փողոց, 28 հասցեում գտնվող 313,3 ք․մ․ բնակելի տուն, 39,6 ք․մ․ անասնաշենք, 11,5 ք․մ․ թոնրատուն, 7,1 ք․մ․ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,1388 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 43200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Երևանյան փողոց, 28 հասցեում գտնվող 233,66 ք․մ․ բնակելի տուն, 31,6 ք․մ․ ավտոտնակ, 3,05 ք․մ․ կաթսայատուն, 9,52 ք․մ․ գետնատուն և 0,062 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 30700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս, 17 շենք, 83 հասցեում գտնվող 75 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 36090000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Ռ․ Միքայելյան փողոց, 4 շենք, 22 հասցեում գտնվող 91,74 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 25000000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 13.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 17.12.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Հայտարարություն 28.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 29․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 28.10.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 29․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

Հայտարարություն 27.10.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  27.10.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով: