«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք., Տիգրան Մեծի փողոց, 34 շենք, 15 հասցեում գտնվող 78.8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20780000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Դեմիրճյան փողոց, 16/1 հասցեում գտնվող 217.4 ք.մ. բնակելի տուն, 21.4 ք.մ. տնտեսական սենյակ, 18.5 ք.մ. մառան, 3.4 ք.մ. կաթսայատուն, 37.2 ք.մ. պահեստ, 12.5 ք.մ. /25 խ.մ./ պարիսպ և 0.0717 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 46260000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Մյասնիկյան փողոց, 11 շենք, 42 հասցեում գտնվող 47,98 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Գ․ Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 8 շենք, 13 հասցեում գտնվող 64,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26790000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Պատկանյան փողոց, 62/2 շենք, 36 հասցեում գտնվող 59,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17940000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Խ․ Դաշտենցի փողոց, 9/1 հասցեում գտնվող 240,23 ք.մ. բնակելի տուն և 0,024307 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 48490000 ՀՀ դրամ:
- Վայոց ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ջերմուկ ք․, Վարդանյան փողոց, 1 շենք, 14 հասցեում գտնվող 72,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ․ Դուրյան թաղամասի 4-րդ փողոց, 11/1 հասցեում գտնվող 235,25 ք.մ. բնակելի տուն, 16,6 ք․մ․ /36,52 խ․մ․/ պարիսպ և 0,05195 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 102600000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Արցախյան խճուղի, 3 հասցեում գտնվող 211,7 ք.մ. խանութ և 0,028 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 30530000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Օձուն, գյուղ Օձուն, 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 7 հասցեում գտնվող 188,6 ք․մ․ բնակելի տուն, 21,2 ք․մ․ գոմ, 23,6 ք․մ․ գոմ և 0,082 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան, Զ․ Անդրանիկի փողոց, 5 շենք, 22 հասցեում գտնվող 51,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20400000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Զվարթնոց Թաղամաս, Մայիսյան փողոց, 47 հասցեում գտնվող 137,8 ք.մ. բնակելի տուն, 11,3 ք․մ․ կիսանկուղ, 19,9 ք․մ․ ավտոտնակ, 12,2 ք․մ․ թոնրատուն, 7,1 ք․մ․ թռչնանոց, 25,3 ք․մ․ ծածկ, 5 ք․մ․ ծածկ և 0,0975 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25300000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ Էջմիածին ք․, Սուրբ Մ․ Խորենացու փողոց, 1 շենք, 22 հասցեում գտնվող 58,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22450000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթի 12-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 3 հասցեում գտնվող 86,6 ք.մ. բնակելի տուն և 0,070626 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40130000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Օրբելու փողոց, 91 շենք, 3 հասցեում գտնվող 78,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20400000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.07.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.08.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: