«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է «ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ ՄԵԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը` դասական եղանակով, որպես մեկ միասնական միավոր՝ 480000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով․
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/2/1-2 հասցեում գտնվող 1081,08 ք․մ․ (1275 ք․մ․ արտաքին մակերեսով) հյուրանոց (որից 28 ք․մ․ տարածքը տրված է վարձակալության «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ-ին) և 0,0736 հա հողամաս:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/4/1 հասցեում գտնվող 0,0491 հա հողամաս:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/13 հասցեում գտնվող 0,0416 հա հողամաս:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/12 հասցեում գտնվող 0,0005 հա հողամաս:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/11 հասցեում գտնվող 71,1 ք․մ․ խաղասրահ, 33,2 ք․մ․ հարթակ և 0,0386 հա հողամաս:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Գործարանային փողոց, 3/5/1 հասցեում գտնվող 0,00616 հա հողամաս:
Աճուրդի առաջին փուլը` 20.11.2025թ.-ին, ժ. 14:00-ին, Սյունիքի մարզ, ք. Կապան, Ստեփանյան փողոց, 12 հասցեում, այնուհետև՝ հերթական փուլերը յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և 28-ին՝ (եթե աշխատանքային օր չէ՝ հաջորդող աշխատանքային օրը) ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, 13:00-ին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է առաջին փուլի համար փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00, իսկ մնացած փուլերի համար՝ նախորդող օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին), կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել գույքի վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտին՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, կայք: